Թnղ այս դեպքը դաu լինի բոլոր երկրների hամար, որ hայերի վրա գnրծ uարքելուց hաշվի шռնեն, որ պետшկան մակшրդակով հայկական կnղմը կանգնելnւ իր hայրենակցի կnղքին

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ղազախստանում տեղի ունեցած դեպքից մեկ հետևություն պետք է անել, որ աշխարհի երեսին ապրող ցանկացած հայ պետք է գիտակցի, որ ինքը գտնվում է պետության վերահսկողության տակ:

Թող այս դեպքը դաս լինի բոլոր երկրների համար, որ հայերի վրա գործ սարքելուց հաշվի առնեն, որ պետական մակարդակով հայկական կողմը կանգնելու իր հայրենակցի կողքին՝ ոտիկանապետով, նախարարով, դեսպանով , մարդու իրավունքի պաշտպանով և այլն: Աշխարհի երեսին ոչ մի հայ, որևէ ուժի պատճառով չի պատժվելու, չի ենթարկվելու ապօրինի դատաստանի ու անտերի պես չի ապրելու:

Հայաստանի հանրապետության բոլոր պետական կառույցները ցանկացած պահին պետք է պատրաստ լինեն ցանկացած հայի համար տեղում զանգահարեն իրենց գործընկերներին, որպեսզի որևէ մեկի, որևէ երրորդ երկրի մտքով չանցնի, որ կարող է ազդել հայ ժողովրդի և այլ ազգերի հարաբերությունների վրա:

Մարդասպանները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ , աշխարհի ցանկացած երկրում»:

Հիշեցնենք, որ հունվարի 1-ին Կարագանդայում «Դրեւնի Րիմ» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ծեծկռտուք մի խումբ երիտասարդների միջև, ինչի հետևանքով սպանվել է 23-ամյա ղազախ երիտասարդ:

Սպանությունից հետո Կարագանդայում հանրահավաք է: Հարյուրավոր ղազախներ մասնակցում են բողոքի ակցիային, որն անցնում է Կարագանդայում  հունվարի 1-ին՝ «Դրեվնի Րիմ» ռեստորանի մոտ 23-ամյա ղազախի սպանությունից հետո:
Աղբյուրը՝ hayinfo.info

\

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*